Ուղևորուհին «համաձայնել է» տաքսիստի հետ սեռական հարաբերություն ունենալ, եթե գարեջուր հյուրասիրի ու դիմել փախուստի
Դանակի սպառնալիքով ուղևորուհուց գումար և սեռական հարաբերության պահանջ ներկայացրած տաքսիստից 34-ամյա կինը փախել է՝ համոզելով նրան, թե իր պահանջները կկատարի միայն իրեն գարեջուր հյուրասիրելուց հետո:
Նախօրեին Ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, թե ապրիլի 3-ին 34-ամյա մի քաղաքացուհի հաղորդում է ներկայացրել, որ նույն օրը՝ ժամը 4.00-ին, Եղվարդի խճուղում` «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան»-ի նախկին մասնաշենքի մոտ, տաքսի ծառայության վարորդն ավտոմեքենայի սրահում դանակի սպառնալիքով իրենից պահանջել է գումար, ապա պահանջել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ:
Ըստ ոստիկանության՝ պարզվել է տաքսիստի ինքնությունը և վարորդը՝ 1984թ. ծնված Գևորգ Խ.-ն, ձերբակալվել է:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, երիտասարդ կինը տաքսիստի ավտոմեքենան է նստել իր ընկերուհու հետ, նրանք նախ ուղևորվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, որտեղ ընկերուհին իջել է ավտոմեքենայից, ապա ճանապարհը շարունակել են դեպի Դավթաշեն:
Երբ տաքսիստը և երիտասարդ կինը միայնակ են մնացել տաքսիստն ավտոմեքենան կանգնեցրել է եւ իր մոտ եղած դանակով սպառնալով ուղևորուհուց նախ գումար է պահանջել, ապա՝ որ սեռական հարաբերություն ունենա իր հետ:
Վախեցած երիտասարդ կինը «համաձայնել» է կատարել վարորդի պահանջները և խնդրել նախ իրեն գարեջուր հյուրասիրել։ Վարորդն ավտոմեքենան կանգնեցրել է խանութի մոտ և գնացել գարեջուր գնելու, եւ իր հնարամատության շնորհիվ երիտասարդ կնոջը հաջողվել է փախուստի է դիմել: