Լրահոս

05.04.2018 22:04


Թալանել են Լճավան համայնքի ղեկավարի տեղակալի տունը. մի քանի մլն դրամ, այդ թվում՝ ոսկյա և արծաթյա զարդեր

Թալանել են Լճավան համայնքի ղեկավարի տեղակալի տունը. մի քանի մլն դրամ, այդ թվում՝ ոսկյա և արծաթյա զարդեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչ Անտոնյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափի գողության հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 4-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին է դիմել Լճավան գյուղի բնակիչ, 66-ամյա Սպարտակ Մարտիրոսյանը և հայտնել, որ ապրիլի 3-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 4-ի գիշերը ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք պատուհանի ապակին կոտրելու և պատուհանի փեղկը բացելու միջոցով ներս են մտել իր տուն և այնտեղից հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր, 1 մլն 200 հազար դրամ և 2800 ԱՄՆ դոլար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Մարտիրոսյանը Լճավան համայնքի ղեկավարի տեղակալն է:

Այս խորագրի վերջին նյութերը