Երևանում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վիրավոր ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները
Ապրիլի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Հրաչյա Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 20 ՍՍ 108 համարանիշի և Opel մակնիշի 35 RG 282 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedesի-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ՝ գրեթե մեկ ժամ, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ նոր կարողացան վիրավորին դուրս բերել ավտոմեքենայից:
Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։