Լրահոս

06.04.2018 13:19


Երևանում «Սանիթեք»-ի 26-ամյա վարորդը բեռնատարով բախվել է բետոնե պարսպին․ կա զոհ

Երևանում «Սանիթեք»-ի 26-ամյա վարորդը բեռնատարով բախվել է բետոնե պարսպին․ կա զոհ

Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։20-ի սահմաններում Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Գրիգոր Խաչատրյանը իր վարած Scania մակնիշի 344 OF 61 համարանիշի աղբատար ավտոմեքենայով Դավիթ Բեկ և Սարի Թաղ 21 փողոցների խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի մայթի բետոնե հատվածին, այնուհետև տապալել էլեկտրասյունը և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ, սակայն փաստացի Երևան քաղաքի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ, 25-ամյա Հովհաննես Առաքելյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևոր, 20-ամյա Օնիկ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտոն։

Փրկարարները վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել մեծ դժվարությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկաներ

Բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ վարորդը եղել է սթափ (ոչ խմած) վիճակում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Խաչատրյանն աշխատում է «Սանիթեք» ընկերությունում՝ որպես վարորդ, իսկ մահացածն ու վիրավորը՝ նույն ընկերությունում՝ որպես բանվորներ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը