Լոռու մարզում 22–ամյա վարորդը УАЗ-ով կողաշրջված վիճակում հայտնվել է գետում. կա 1 զոհ
Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ, 22-ամյան Արեն Սահինյանը իրենց գյուղում իր վարած УАЗ 469 մակնիշի 34 VV 772 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել գետում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սահինյանը, ուղևորներ, Լոռու մարզի Հոբարձի գյուղի բնակիչ, 22-ամյա Ռոման Միրզոյանը, նրա համագյուղացիներ, 22-ամյա Արթուր Թաթոսյանը, 21-ամյա Ալիկ Աբրահամյանը, և 22-ամյա Լևոն Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխվածներից Լ. Առաքելյանը մահացել է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։