Խորհրդարանական ընտրությունների քարոզչության փուլում «Ելք» դաշինքը հանդես էր գալիս «Ելք կա» կարգախոսով: Ճակատագրի հեգնանքով հիմա «Ելք»-ում ելք չի գտնվել, քանի որ դաշինքի երեք մասերից երկուսը՝ «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը», պատկերավոր ասած, «մուտք» են փնտրում:
Թե ինչ արդյունքի կհանգեցնի Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը», դեռ վաղ է ասել: Մեկ կոնկրետ արդյունքի մասին, սակայն, կարելի է արդեն հիմա խոսել:
Քաղաքականությամբ ակտիվորեն զբաղվող ու հետաքրքրող մարդկանց համար նորություն չէր, որ իշխանության միջին հովանու ներքո «արևմտամետ» աշխատող Էդմոն Մարուքյանը և իշխանության ցածր հովանու ներքո «Դավալուի արևմտամետ» աշխատող Արամ Սարգսյանը պատկանում են հաճախորդաց դասին:
Էդմոնն ու Արամը քաղաքական կյանքի ապաքաղաքականացման քայլող մարմնավորումներից են: Նրանք քաղաքական գործիչներ չեն և չեն էլ հավակնում այդպիսին լինել:
Քաղաքականությամբ զբաղվել՝ նշանակում է դնել իշխանության հարց: Սույն զույգը իշխանության հարց չի դրել իր առաջ: Ապաքաղաքականացված կերպարի ու վարքագծի համար էլ Բ26-ը սրանց գործուղեց ԱԺ: Եվ բնական է, որ այժմ, երբ վարչապետության հարց է քննարկվում, սույն ապաքաղաքական տարրերը պետք է ընդվզեն: Այդ ընդվզումը հանգեցրեց փոքրիկ պայթյունի: Արդեն ոչ միայն քաղաքական ու փորձագիտական շրջանակների համար են Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը շարքային հաճախորդ, այլ նաև հանրության: Նիկոլը, կամա թե ակամա, պայթեցրեց «լուսավոր» ու «հանրապետական» ականները:
Հիմա բոլորը տեսան, թե ինչպես են «արևմտամետները» կրծքով պաշտպանում Հայաստանում արևելյան բարքեր արմատավորելու կողմնակից Սերժ Սարգսյանին:
Ի դեպ, ուշագրավ է, որ ՀՀ ԱԺ նախագահի ու ՀՀ նախագահի թեկնածու առաջադրած «Ելք»-ը վարչապետի թեկնածու չի առաջադրում, մինչդեռ Մարուքյանը մշտապես պնդել է, թե իրենք պետք է այլընտրանքային թեկնածու ներկայացնեն, որպեսզի հանրությունը տեսնի ու համեմատի:
Այս անգամ, փաստորեն, Մարուքյանին ու իրեն կցվածներին ոչ միայն արգելվել է փողոց դուրս գալ, այլ նույնիսկ ձևականորեն վարչապետի թեկնածու առաջադրել: «Ելք»-ում կա 9 պատգամավոր, որոնցից 5-ը այս օրերին բացահայտորեն խոսեցին «մուտքի» անհրաժեշտության մասին: Մարուքյանը նույնիսկ հոդված գրեց, ու աթոռներ պահանջեց, ինչին ՀՀԿ-ից կոպիտ, ցինիկ ու նվաստացուցիչ ձևով արձագանքեցին (Բ26-ը դաժան է վարվում իր հաճախորդների հետ՝ մի կողմից պարտադրում է կատարել առաջադրանքը, իսկ մյուս կողմից՝ փչացնում է):
Թե ինչ վերջնական ճակատագրի կարժանանա դաշինքը, կերևա ապրիլյան զարգացումների ժամանակ: Մեկ բան ակնհայտ է՝ «Ելք» դաշինքը որպես այդպիսին չկա: Եթե անգամ ձևականորեն դաշինքը պահպանվի, ապա նստվածքը միևնույն է մնալու է:
Հայկ Ուսունց
Հ.Գ.: Քաղաքական դաշտում Նիկոլ Փաշինյանը մշտապես եղել է երկրորդ պլանի լավագույն դերասանի հավակնորդ: Փաշինյանը քաղաքական գործընթացներում կարող է կոնստրուկտիվ կամ դեստրուկտիվ դեր կատարել:
Որպես «առաջին ջութակ» նա հանրության լայն շրջանակների կողմից չի ընկալվում:
Փաշինյանն ուժեղ է և կարող է լավ «ռասկաչկա» անել, եթե թիկունքում կա ուժեղ ֆիգուր, որը հանրության կողմից ընկալվում է որպես ինքնաբավ ու իշխանության հավակնորդ:
Իշխանություններն այս ամենը շատ լավ գիտեն և մտահոգված են ոչ միայն Նիկոլի քայլով, այլ նաև այն հանգամանքով, որ կարող են այդ քայլն օգտագործողներ լինել, ովքեր հավակնություն ունեն «առաջին ջութակ» դառնալու:
Բ26-ում բանը կարող է հասնել նույնիսկ պարանոյայի, քանզի կասկածամտությունը ցեցի պես քայքայելու հետևանքների է հանգեցնում: Հենց այդ պարանոյան է, որ ստիպել է Բ26-ի քարոզչական առաջամարտիկ «1in.am»-ին ամենօրյա ռեժիմով կռիվ տալ Նիկոլ Փաշինյանի դեմ: Եվ դա այն դեպքում, երբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույն այդ քարոզչագործիքը հիացական ձևակերպումներ էր ներկայացնում նույն Փաշինյանի մասին:
«Ելք» կա՞