Լրահոս

07.04.2018 10:09


Սևանում BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, 72 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա 1 զոհ

Սևանում BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, 72 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա 1 զոհ

Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում BMW մակնիշի 47 RV 047 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում՝ Սևանի վարչական տարածքում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերի, մոտ 72 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվածներից՝ Սևան քաղաքի Գործարանային փողոցի բնակիչ, 27-ամյա Յուրա Սիմոնյանը գիտակցության չգալով՝ մահացել է: Իսկ մյուս վիրավորը՝ Սևանի բնակիչ, 47-ամյա Ռադիկ Գրիգորյանը, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Փաստի առթիվ Ա. Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենայում ևս մեկ հոգի է եղել, ով, բարեբախտաբար, չի տուժել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը