Լրահոս

07.04.2018 12:12


Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով Հայաստան ժամանած ինքնաթիռում հանկարծամահ է եղել 39-ամյա ուղևորը

Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով Հայաստան ժամանած ինքնաթիռում հանկարծամահ է եղել 39-ամյա ուղևորը

SHAMSNYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում «Զվարթնոց» միջազգային օդանավակայան վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգ-Երևան թիվ 2813 չվերթը, որի ժամանակ ինքնաթիռում հանկարծամահ է եղել ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 39-ամյա Արտակ Վանեցյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Վանեցյանը ունեցել է օնկոլոգիական խնդիրներ։

Այս խորագրի վերջին նյութերը