8 երեխաների հայր 43-ամյա վարորդը Lincoln Navigator-ով Գութանասարում 150 մետր գլորվելով՝ հայտնվել է սարալանջում
Երեկ՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի բնակիչ՝ 43-ամյա Աբրահամ Սարգսյանը իր վարած Lincoln Navigator մակնիշի 77 RR 337 համարանիշի ավտոմեքենայով Ֆանտան գյուղի վարչական տարածքում գտնվող «Գութանասար» կոչվող հատվածում մոտ 150 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է սարալանջում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սարգսյանը քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վիրավորին հիվանդանոց տեղափոխողները եղել են այդ պահին դաշտում հողագործական աշխատանքներ կատարող գյուղացիները, ովքեր էլ նկատել են, թե ինչպես է ավտոմեքենան գլորվելով հայտնվում ձորում ու շտապ իրենց ավտոմեքենայով մոտեցել են դեպքի վայրին ու նրան տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխվածը 8 երեխաների հայր է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։