Եղանակային առանձնահատկություններով պայմանավորված՝ մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները: Թունաքիմիկատների օգտագործման հետևանքով առաջացող առողջական խնդիրներից` թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.
․ հետևել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա,
․ խորհուրդ չի տրվում գնել թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է Ձեզ համար անհասկանալի լեզվով,
․ թունաքիմիկատով աղտոտված հագուստը լվանալ և պահել առօրյա հագուստից առանձին,
․ տեղադրել նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով,
․ թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները չի կարելի պահել պատահական վայրերում,
․ պետք է թունաքիմիկատները պահել սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրում,
․ չի կարելի թունաքիմիկատները պահել պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում՝ լիմոնադի շիշ և այլն,
․ խորհուրդ չի տրվում օգտագործել թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով օգտագործման համար,
․ պահպանել մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և թունաքիմիկատով մշակցած մթերք օգտագործելիս,
․ թունաքիմիկատներով մշակումը ցանկալի չէ իրականացնել քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ,
․ պատրաստել թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում,
․ թունաքիմիկատի հետ աշխատելիս օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց երկարաճիթ կոշիկներ),
․ չփչել հեղուկացրի խցանված ծայրադիրի մեջ,
․ օճառով լվանալ ձեռքերը և դեմքը թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը,
․ լվանալ աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով,
Զգո՛ւյշ օգտագործեք թունաքիմիկատները

․ չօգտագործել թերություններ ունեցող սարքեր:
ՀՀ առողջապահության նախարարություն