Լրահոս

09.04.2018 13:56


37-ամյա վարորդը Մալիշկա գյուղում Opel-ով բախվել է արգելապատնեշներին և գլորվելով հայտնվել ձորում

37-ամյա վարորդը Մալիշկա գյուղում Opel-ով բախվել է արգելապատնեշներին և գլորվելով հայտնվել ձորում

Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 128-րդ կմ հատվածում՝ Մալիշկա գյուղի վարչական տարածքում, ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ 37-ամյա Հարություն Միքայելյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 NV 316 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով վարորդն ու նրա 2 ուղևորները բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից հետազոտվելուց հետո հրաժարվել են մնալ հիվանդանոցում՝ հայտարարելով, որ իրենց լավ են զգում։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը