Հարցազրույց

09.04.2018 15:45


Արամ Հարությունյանը հացադուլ է սկսել (տեսանյութ)

Արամ Հարությունյանը հացադուլ է սկսել (տեսանյութ)

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն Ազատության հրապարակում հացադուլ է սկսել, որի նպատակը Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում իշխանության մնալը կանխարգելելն է.

«Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ից 17-ը գտնվելու է քաղաքականապես կլինիկական մահի կարգավիճակում, սա այն բացառիկ դեպքն է, երբ իշխանության կրողը որևէ իրավական լծակ չունի, կոչ ենք անում քաղաքական ուժերին, հասարակությանը միավորվել և օգտվել այս հնարավորությունից, երբեք այսպիսի իրավիճակ չի եղել»:

Արամ Հարությունյանի կարծիքով, ժողովուրդը դուրս կգա փողոց միայն ընդդիմադիր ուժերի միավորման դեպքում.

«Ժողովուրդը, որպես հավաքական կերպար, բոլորից էլ իմաստուն է»:

Ըստ Արամ Հարությունյանի «ՀՀԿ»-ն «երկրորդ մարդ» չունի.

«Եթե, ինչ- որ մեկը ասի, որ էս մեկը երկրորդ մարդն է, հաստատ պրոբլեմ կունենան և ասողը և էդ «երկրորդ մարդը», օրինակ, եթե վերցնենք Բաբլոյանին, ապա նրա հիվանդանոցի սանիտարը ավելի մեծ քաշ ունի, քան նա՝ ազգային ժողովում, Սերժ Սարգսյանը հավաքել է թույլ մարդկանց, որոնք իշխանությունը վերցնելու հնարավորություն չունենան»:

Աղբյուրը՝ a1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը