Լրահոս

09.04.2018 17:29


Երևանում ավտոլվացման կետից 2 երիտասարդ մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում ավտոլվացման կետից 2 երիտասարդ մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSNYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այսօր՝ ապրիլի 9-ին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված 2 երիտասարդի դանակահարության փաստով։ Ժամը 01։30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել 23-ամյա Ռազմիկ Գրիգորյանն ու 22-ամյա Սեդրակ Մանուկյանը, ովքեր եղել են դանակահարված, և հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին հիվանդանոցում հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Ադոնցի փողոցում գործող ավտոլվացման կետից և նրանց սուր կտրող-ծակող առարկայով հարվածելու մեջ Արաբկիրի ոստիկաններն ու քննիչները որոնում են 20-ամյա Արգիշտի Սարգսյանին։

Այս խորագրի վերջին նյութերը