Լրահոս

10.04.2018 08:10


Վրաերթի են ենթարկվել 33-ամյա, 31-ամյա, 24-ամյա, 52-ամյա և 60-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 33-ամյա, 31-ամյա, 24-ամյա, 52-ամյա և 60-ամյա քաղաքացիներ

Ապրիլի 7-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «գոտկատեղի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 33-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Ամիրյան փողոցում ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացուհին վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 19.30-ին, Ամիրյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ «Տոյոտա Պլաց» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 7-ին, ժամը 13.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Հաղթանակի պողոտայի և Տերյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 52-ամյա կնոջ և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 8-ին, ժամը 10.40-ին, Երևանի Ուլնեցու փողոցի թիվ 59/5 հասցեի մոտ 60-ամյա տղամարդը վրաերթի է ենթարկվել իր կայանած «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի հանկարծակի առաջ շարժվելու հետևանքով ու մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 8-ին, ժամը 18.30-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկ քաղաքի Բաղրամյան-Շահումյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 31 և 24 տարեկան երկու երիտասարդի, որոնցից մեկը ստացել է ոտքի սալջարդ, սակայն հրաժարվել է բուժօգնությունից:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը