Աշխարհ

10.04.2018 19:17


Թբիլիսիում օտարերկրյա ամուսինների դիակներ են հայտնաբերվել

Թբիլիսիում օտարերկրյա ամուսինների դիակներ են հայտնաբերվել

Թբիլիսիի Պեկինի փողոցի բնակելի տներից մեկում ամուսինների դի է հայտնաբերվել: Առկա տեղեկատվության համաձայն՝ մահացածները օտար երկրի քաղաքացիներ են, բնակարանը մի քանի օրով էին վարձակալել:

Նախնական տվյալներով, մահվան պատճառը ածխածնի օքսիդով թունավորումն է, սակայն տեղում ժամանած «ԿազՏրանսԳազ» ընկերության ներկայացուցիչները գազի համակարգի անվտանգության կանոնների խախտում չեն արձանգրել:

Դեպքի վայրի նախնական զննումից հետո մահացածների դիակները տեղափոխվել են դատաբժշկական փորձաքննության:

Դեպքի առիթով գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 240-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչը ենթադրում է անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու կամ ավելի մարդու մահվան:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը