Հովիկ Աբրահամյանի ու Կարեն Կարապետյանի ճակատագրերը
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար դարձած Կարեն Կարապետյանը տարբեր հետագծերով հասան վարչապետի աթոռին:
Տարբեր են նրանց հետագծերը, սակայն նույնը՝ վարչապետությունից հեռացման ճանապարհը:
Երկուսն էլ վարչապետ դարձան հանգամանքների բերումով՝ ներքաղաքական իրավիճակով պայմանավորված (Աբրահամյանը տխրահռչակ Տիգրան Սարգսյանից հետո վարչապետ դարձավ որպես Ծառուկյանի խնամի և կոմպրոմիսային ֆիգուր, իսկ Կարապետյանին Մոսկվայից հրավիրեցին «Սասնա ծռերի» գործողություններից հետո, հատկապես որ առիթ էր պետք Հովիկ Աբրահամյանից ազատվելու համար):
Երկուսն էլ վարչապետության փուլում չհասկացան, որ եթե քաղաքականությամբ չզբաղվեն, ապա այն կզբաղվի իրենցով: Հովիկ Աբրահամյանն այնքան հեռու գնաց, որ հայտարարեց, թե քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ, իսկ Կարեն Կարապետյանը հրապարակավ տարանջատվեց քաղաքականությունից՝ հայտարարելով, թե ինքը մենեջեր է:
Երկուսն էլ չհասկացան, որ վարչապետ են դարձել օգտագործվելու համար: Չհասկացան նաև, որ հենց օգտագործման ժամկետն անցնի, ապա իրենց «կուլտուրական» կամ ոչ այնքան «կուլտուրական» ձևով Սերժ Սարգսյանը հեռացնելու է:
Հովիկ Աբրահամյանին թվում էր, որ եթե ինքը անսահման նվիրվածություն ցուցաբերի Սերժ Սարգսյանի նկատմամբ, մասնակցի «բամփոցիին», նպաստի սահմանադրական հանրաքվեի անցկացմանը, իրեն խելոք պահի ու հեռու մնա քաղաքականությունից, ապա Սերժ Սարգսյանն իրեն կփոխանցի իշխանությունը: Նրա կարծիքով, իշխանությունը, ասենք, հեծանիվ է, որը կարելի է վերցնել ուրիշից ու մի «կռուգ» քշել: Մարդը չի պատկերացնում, որ աշխարհում որևէ մեկը որևէ մեկին իշխանություն չի տալիս: Առավել ևս՝ ավտորիտար համակարգերում: Սերժ Սարգսյանն առաջնորդվում է «Մահ կամ իշխանություն» կարգախոսով (Սարգսյանն անձնական անվտանգության հարցով լուրջ մտահոգություններ ունի և դա հենց այն հիմնական մոտիվացիաներից է, որը նրան ստիպում է կառչած մնալ իշխանական աթոռից): Կույր է պետք լինել դա չտեսնելու համար:
Կարեն Կարապետյանին թվում էր, որ եթե ինքը մի գիշերվա մեջ իրեն և Սամվել Կարապետյանին ենթակա գազավիկներին ու էլեկտրիկներին զոռով լցնի ՀՀԿ, ապա «աչոկ» կհավաքի ու եթե դրան զուգահեռ նաև տնտեսական աճ ապահովի, ապա կմնա վարչապետ ապրիլի 9-ից հետո: Կարապետյանի համոզմամբ՝ թմբուկ նվագելը, գույնզգույն փողկապներ կապելը, «կրասավչիկ» լինելը հերիք է, որպեսզի իրեն թողնեն իշխանության մնա: Իշխանությունը, սակայն, վարձով տրվող ավտոմեքենա չէ, որ փողի դիմաց տան քշելու:
Աբրահամյանն ու Կարապետյանն իրենց հաշվարկներում սխալվեցին, քանզի կուլիսներում հավատացել էին Սերժ Սարգսյանի խոստումներին ու մատները մատներին չէին տվել:
Հիմա երկուսն էլ իրենց «քցված» են զգում, բայց պետք է բացառապես իրենք իրենց մեղադրեն. քաղաքականության մեջ առանց խելք հնարավոր չէ:
Օրինակ՝ հնարավոր չէ չհասկանալ, որ քեզ վարչապետ նշանակելուն պես Բ26-ին կից լրատվամիջոցները՝ «1in.am»-ի գլխավորությամբ, անցնում են հարձակման նույն Բ26-ի հրահանգով: Հնարավոր չէ նաև չհասկանալ, որ եթե Սարգսյանը քեզ նշանակել է ու զուգահեռաբար «փչացնում» է, նշանակում է՝ ժամանակի ընթացքում ձերբազատվելու է: Եթե հասկացել ես ու քայլ չես արել, ուրեմն վախկոտ ես, իսկ եթե չես հասկացել, ուրեմն՝ անխելք: Երկու դեպքում էլ վատ է:
Ինչպե՞ս կարելի է այնքան պարզունակ լինել, որ կուլ տալ մանկական «կտերն» ու հետո նեղանալ, թե բա «քցեցին»: «Քցելը» վատ բան է, բայց «քցվելու» հարցում կա մեղավոր երկու կողմ՝ «քցողն» ու «քցվողը»: Ընդ որում՝ երբ «քցվողը» նախորդ «քցվողների» փորձն աչքի առաջ ունենալով նույն տարբերակով «քցվում» է, ապա դա քաղաքական անգրագիտության ու քաղաքական անմեղսունակության վկայություն է: Իսկ, ինչպես հայտնի է, քաղաքականապես անգրագետներն ու անմեղսունակներն իրավունք չունեն պետական կառավարման համակարգում գտնվելու: Դա քաղաքագիտության օրենք է:
Հայկ Ուսունց
Հ.Գ.: Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը խոստացել է Կարեն Կարապետյանին, որ նա 1-ին փոխվարչապետի կարգավիճակում փաստացի պահպանելու է իր դիրքերը և մնալու է մինչև 2022 թվական, այսինքն՝ մինչև խորհրդարանական նոր ընտրություններ:
Կարող ենք գրազ գալ, որ Կարապետյանը կերել է այդ «կուտը» ևս և իրեն հանգիստ է զգում: Բայց շտապենք տխրեցնել Կարապետյանին: Բ26-ն իր քարոզչագործիք «1in.am»-ով արդեն անոնսը տվել է, ըստ որի՝ Կարենին հեռացնելու են նաև 1-ին փոխվարչապետի պաշտոնից:
Կարող ենք պնդել, որ եթե Սերժ Սարգսյանին հաջողվի դառնալ վարչապետ, ապա նրա դառնալուն պես քարոզչական դաշտում տոտալ «փչացնելու» են Կարապետյանին, որպեսզի ոչնչացնեն նրա հանրային վարկանիշն ամբողջությամբ ու հետո ուղարկեն Հովիկ Աբրահամյանի ուղղությամբ:
Եթե Կարապետյանն ուզում է գոնե պահպանել իր հանրային վարկանիշի վերջին փշրանքները, ապա պետք է իր մեջ ուժ գտնի ու դուրս գա կառավարությունից՝ չհամաձայնելով 1-ին փոխվարչապետի կարգավիճակին: Միևնույն է իրեն հեռացնելու են՝ դրանից առաջ «փչացնելով»: Ավելի լավ է, հետևաբար, ինքը գոնե պաշտոնավարման վերջին օրը քաղաքականությամբ զբաղվի՝ հրաժարվելով մաս կազմել Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարությանը: