Լրահոս

17.11.2010 00:10


Ս. Սարգսյան. «Լեռնային Ղարաբաղը կայացած և շարունակաբար ամրացող պետություն է»

Ս. Սարգսյան. «Լեռնային Ղարաբաղը կայացած և շարունակաբար ամրացող պետություն է»

Նոյեմբերի 16-ին Մոսկվայում կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա գալա երեկոյի ընթացքում ունեցած ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անդրդարձել է նաև արցախյան հակամարտության իրավիճակին։ Խոսելով Ադրբեջանի կողմից հնչեցվող շարունակական սպառնալիքների Ս. Սարգսյանն ասել է.
«Իմ ուղերձը ձեզ շատ հստակ է' Լեռնային Ղարաբաղը կայացած և շարունակաբար ամրացող պետություն է, ավելին ասեմ' շատ ավելի ժողովրդավարական երկիր է, քան հարևան Ադրբեջանը: Բանակցությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ շարունակվում են, և ինչքան շուտ Ադրբեջանը գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ընդունումն իր համար այլընտրանք չունի, այնքան շուտ կավարտվեն բանակցությունները: Իսկ պաշտպանական մեր կարողությունների մասին երկու կարծիք լինել չի կարող' մենք ուժեղ ենք, ուժեղ ենք քան երբևէ, իսկ ամեն հաջորդ օրը շատ ավելի ուժեղ ենք լինելու»։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա գալա երեկոյին մասնակցել են նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ռուսաստանաբնակ հայ գործարարներ:

Այս խորագրի վերջին նյութերը