Ադրբեջանի նախագահը գերադասում է փոփ աստղերին ժողովրդավարությանը. Washington Post
Ադրբեջանում կայացած ընտրությունների առնչությամբ քննադատական հոդված է հրապարակել Washington Post-ի խմբագրական խորհուրդը:
«Բռնապետի դասագիրք՝ կանոն առաջին, թույլ չտալ, որ որևէ լուրջ մարտահրավեր առաջանա ընտրությունների ժամանակ: Կանոն երկրորդ՝ սեփական երկրի հարստությունից ծախսել բավական գումար հայտնի արևմտյան աստղի վրա առաջին կանոնից ուշադրությունը շեղելու համար: Սրանից առաջ Իլհամ Ալիև, ով իր հորից ժառանգել է ժողովրդավարության հանդեպ տհաճության զգացումը, սա իրականացնելու համար ներգրավել է Լեդի Գագային, իսկ հետո նաև Մրայա Քերիին: Հիմա էլ պարոն Ալիևը պատվիրել է մեկ այլ փոփ աստղի՝ Քրիստինա Ագիլերային ապրիլի 28-ին Ադրբեջանում կայանալիք Ֆորմուլա 1-ի Գրան պրի մրցույթի ժամանակ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրում է Washington Post-ը:
Թերթը նշում է, որ այդ իրադարձությունը տեղի է ունենալու Ադրբեջանում նախագահական ընտրություններից երկու և կես շաբաթ հետո, իսկ մինչ այդ Ալիևը խեղդել է ժողովրդավարությունն իր երկրում և վստահաբար ստանալու է չորրորդ անգամ երկիրը ղեկավարելու հնարավորություն: Թերթը հիշեցրել է նաև «Ադրբեջանի լվացքատան» մասին, որի կիրառությամբ Ալիևը կաշառել է եվրոպացի քաղաքական գործիչների՝ փողերի լվացման և կաշառքների միջոցով:
«Տիկին Ագիլերան դեռևս ժամանակ ունի, միգուցե նա ցանկանա անցնել նաև Ադրբեջանի բանտերով: Լրագրողներին բանտարկելու հարցում Ադրբեջանն աշխարհում ամենավատ իրավիճակում է: Միգուցե նա կցանկանա նաև զգալ Ադրբեջանի իրականությունը՝ մի քանի ժամ խիզախ լրագրող Խադիժա Իսմայիլովայի կողքին անցկացնելով: Կամ միգուցե նա այցելի պարոն Ալիևի դեմ հանդես եկող մեկ այլ նշանավոր գործչի՝ Իլգար Մամեդովին: Նա դեռևս բանտարկված է»,-գրում է Washington Post-ը: