Լրահոս

17.11.2010 09:11


Մոսկվայում կհանդիպեն ՀՀ և ՌԴ նախագահները

Մոսկվայում կհանդիպեն ՀՀ և ՌԴ նախագահները

Այսօր՝  նոյեմբերի 17-ին, Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվելու Ռուսաստանի հայերի միության համագումարին, այնուհետև հանդիպումներ է ունենալու ՌԴ ղեկավարների հետ: Նախատեսված է Հայաստանի և Ռուսատանի նախագահների հանդիպումը։ Երեկոյան Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի Ռուսաստանի հայերի միության կազմավորման 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր համերգին: Հիշեցնենք, որ վաղը՝ նոյեմբերի 18-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնելու է Բաքու՝ մասնակցելու Կասպյան երկրների գագաթաժողովին։

Աշխատանքային այցի երրորդ օրը Սերժ Սարգսյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հանդիպումներ է ունենալու ՌԴ-ի հասարակական և մշակութային գործիչերի հետ, ինչից անմիջապես հետո նախագահի գլխավորած պատվիրակությունը վերադառնալու է Հայաստան:

Այս խորագրի վերջին նյութերը