Լրահոս

12.04.2018 11:22


Երևանում 19-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է գազի և էլեկտրասյունը, տապալել այն և բախվել շենքի պատին

Երևանում 19-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է գազի և էլեկտրասյունը, տապալել այն և բախվել շենքի պատին

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 19-ամյա Էդգար Աբրահամյանը Կարապետ Ուլնեցի և Մ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում իր վարած Mercedes 320 մակնիշի 22 GR 211 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակի սյանը, այնուհետև տապալել էլեկտրասյունը և բախվել է Մ. Ավետիսյան փողոցի թիվ 70/1 շենքի պատին՝ վնասելով նաև գազահաշվիչի երկաթե տուփը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։

Վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտարարելով, որ իրեն լավ է զգում։

Ավտոմեքենան քարշակի միջոցով մեծ դժվարությամբ դուրս է բերվել վթարի վայրից և տեղափոխվել անվտանգ վայր։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը