Արդեն 40 րոպեից ավելի է, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում 200-ից ավելի քաղաքացիներ փակել են ճանապարհը և երթևեկությունը կաթվածահար է եղել։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի փակման պատճառը կայանում է նրանում, որ բեռնատար վարորդները բողոքում են կապի և տրանսպորտի նախարարությունից, քանի որ արդեն մի քանի օր է, նախարարության աշխատակիցները խոշոր չափի վարչական պատասխանատվության են ենթարկում բեռնատարների այն վարորդներին, ովքեր ավտոմեքենան թույլատրելի քաշից ավելի բեռ են բարձում։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանին, հակառակ դեպքում սպառնում են ճանապարհը չբացել, անգամ գիշերը նստացույց անել։
***
Քիչ առաջ ակցիայի մասնակիցներին հանդիպեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարի տեղակալը և բանակցությունների արդյունքում, որին մասնակցում էին նաև Արագածոտնի ոստիկանապետ Լ. Յազիչյանն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գ. Վարդանյանը, բողոքի ակցիան դադարեցվեց և ճանապարհը բացեցին։
Ուջան գյուղում քաղաքացիները փակել են ճանապարհը

Մանրամասները՝ shamshyan.com-ում։