Լրահոս

12.04.2018 16:17


Երևանում թալանել են բանկի գլխավոր գանձապահի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ

Երևանում թալանել են բանկի գլխավոր գանձապահի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննիչ Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափի ոսկյա, արծաթյա զարդեր և գումար գողանալու փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 11-ին, Օգանովի փողոցի բնակիչ՝ 60-ամյա Ալինա Հ.-ն ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 08։00-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են իր տան դռան փականը, ապօրինի ներս մտել բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր, կանխիկ գումար, ինչպես նաև էլեկտրատեխնիկա։

Ըստ տեղեկությունների՝ Ալինա Հ.-ն կրել է մոտ 10 մլն դրամից ավելի վնաս։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Հարությունյանն աշխատում է Հայաստանում գործող հանրահայտ բանկերից մեկում՝ որպես գլխավոր գանձապահ։

Այս խորագրի վերջին նյութերը