Լրահոս

13.04.2018 11:09


Արարատում BMW-ն մխրճվել է բաժանարար գոտու երկաթբետոնե արգելապատնեշների մեջ․ մահացածներից մեկի գլուխը կտրվել է

Արարատում BMW-ն մխրճվել է բաժանարար գոտու երկաթբետոնե արգելապատնեշների մեջ․ մահացածներից մեկի գլուխը կտրվել է

Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում BMW մակնիշի 34 RP 147 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ Բուրաստան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար երկաթբետոնե արգելապատնեշներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ BMW-ի՝ երկաթբետոնե արգելապատնեշներին բախվելու հետևանքով երկաթե արգելապատնեշներից մի քանիսը շպրտվել են հանդիպակաց երթևեկելի գոտի և վնասել դեպի Երևան ընթացող վարորդի Opel-ը։ Բարեբախտաբար, Opel-ի վարորդի ճիշտ կողմնորոշվելու արդյունքում նա չի բախվել մեկ այլ ավտոմեքենայի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածներից մեկի գլուխը կտրվել է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը