Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց․ նրանց վիճակը կայուն ծանր է
Տավուշի մարզի Այգեձոր համայնքում ականի պայթյունի հետևանքով երեք քաղաքացի տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Այգեձորի առողջության կենտրոն:«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը: «Միայն կարող եմ ասել, որ բժիշկները հիվանդների առողջական վիճակը գնահատում են բավարար»,-ասաց Մանուչարյանը:
Այգեձորի առողջության կենտրոնի գլխավոր տնօրեն Մուրադ Գրիգորյանը նշեց, որ ականի պայթյունից վիրավոր անձանց առողջության կենտրոն են տեղափոխել ապրիլի 12-ին: «Վիրահատությունները երեկ ավարտվել են, բոլորի վիճակը կայուն ծանր է»,-ասաց Գրիգորյանը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ականի պայթունից տուժած քաղաքացիները եղել են Այգեձոր գյուղի վարչական տարածքում գտնվող հանդամասում և սինդրիկ հավաքելիս են եղել:
Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց․ նրանց վիճակը կայուն ծանր է
Տավուշի մարզի Այգեձոր համայնքում ականի պայթյունի հետևանքով երեք քաղաքացի տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Այգեձորի առողջության կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը: «Միայն կարող եմ ասել, որ բժիշկները հիվանդների առողջական վիճակը գնահատում են բավարար»,-ասաց Մանուչարյանը: