Լրահոս

13.04.2018 18:02


Արարատում 41–ամյա տղամարդն իրեն նետել է գնացքի տակ. ոտքերի թաթերը կտրվել են

Արարատում 41–ամյա տղամարդն իրեն նետել է գնացքի տակ. ոտքերի թաթերը կտրվել են

Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Արտաշատ ուղեհատվածում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը, ում ոտքի թաթերն էին կտրվել, տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխվածը 41-ամյա Արտակ Ղազարյանն է, ով ոչ թե վրաերթի է ենթարկվել, այլ ինքնասպանություն գործելու նպատակով իրեն նետել է գնացքի տակ և գնացքի մեքենավարը չէր կարող ոչինչ անել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը