Լրահոս

14.04.2018 10:44


Կոտայքում 37-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է ЗИЛ-ի մեջ. նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Կոտայքում 37-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է ЗИЛ-ի մեջ. նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 37-ամյա Արսեն Մարտիրոսյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի 35 GZ 926 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ՝ 53-ամյա Մարտիկ Ղարիբյանի վարած ЗИЛ մակնիշի 11 ՕԼ 817 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ա. Մարտիրոսյանը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ի վարորդը մեքենան վարել է մեծ արագությամբ և հարվածի հետևանքով սպիդոմետրը արձանագրել է ժամում 140 կմ արագություն։ Մասնագետներն էլ նշում են, որ եթե վթարից հետո արձանագրվել է 140 արագություն, ապա վարորդը մեքենան վարել է 150 արագություն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը