Լրահոս

14.04.2018 10:56


«Մալաթիա» տոնավաճառի մոտ 29-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի

«Մալաթիա» տոնավաճառի մոտ 29-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի

Երեկ՝ ապրիլի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Րաֆֆու փողոցում՝ «Մալաթիա» տոնավաճառի մոտ, Երևան քաղաքի Շենգավիթ Վարչական շրջանի Ղարիբջանյան փողոցի բնակիչ, 29-ամյա Մհեր Կարապետյանը իր վարած Opel մակնիշի 34 GC 085 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը