Դաժան դեպք Արարատում․ 8-ամյա տղայի և 10-ամյա աղջկա դիեր են հայտնաբերվել խոզաբուծարանում
Այսօր՝ ապրիլի 14-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին Արտաշատի և Մասիսի բժշկական կենտրոններից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել երեխաների դիեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածներն են 8-ամյա Գոռ Մանուկյանը և 10-ամյա Նվարդ Վարդանյանը:
Ոստիկանները պարզել են, որ Ն. Վարդանյանը Արտաշատի, իսկ Գ. Մանուկյանը՝ Մասիսի հիվանդանոց են տեղափոխվել Ազատավան գյուղից, որտեղ նրանք եղել են նշված գյուղում գործող խոզաբուծարանում և այնտեղ պահեստավորված 50 կիլոգրամանոց երգիպտացորենի պարկերը թափվել են երեխաների վրա, ինչն էլ է դարձել է մահվան պատճառ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացած երեխաներից մեկը խոզաբուծարանում աշխատողի երեխան էր, իսկ մյուսն էլ՝ սեփականատիրոջ ազգականն էր:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։