Լրահոս

15.04.2018 11:40


Արագածոտնում 28-ամյա վարորդը 08-ով մխրճվել է КамАЗ-ի մեջ. մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Արագածոտնում 28-ամյա վարորդը 08-ով մխրճվել է КамАЗ-ի մեջ. մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 05:50-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա Հարություն Ղազարյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, իր վարած ВАЗ 2108 մակնիշի 34 PO 011 համարանիշի ավտոմեքենայով՝ դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի բնակիչ 42-ամյա Սայադ Պողոսյանի վարած КамАЗ մակնիշի 050 AD 01 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Ղազարյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր, համաքաղաքացի 28-ամյա Անդրանիկ Փարվանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարից հետո մեկ այլ բեռնատար, որի վարորդը Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ 33-ամյա Հովհաննես Ասատրյանն է, բախվել է КамАЗ-ին: Բեռնատարների վարորդները աշխատում են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարական ընկերությունում: Թալինի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծանր վիճակում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը