Լրահոս

15.04.2018 12:39


Հայաստանը չի գիտակցի իր ամբողջ ներուժը, մինչև քաղաքացիները ոտքի չկանգնեն իրենց իրավունքների համար

Հայաստանը չի գիտակցի իր ամբողջ ներուժը, մինչև քաղաքացիները ոտքի չկանգնեն իրենց իրավունքների համար

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է արել` անդրադառնալով այս օրերին Հայաստանում ընթացող բողոքի շարժմանը:

«Հայաստանում կառավարության և կառավարվողների միջև պայմանագիրը վաղուց է խախտվել, և հույսին փոխարինելու է եկել կարեկցանքը: Բոլոր գլխավոր ընտրություններում ձայները վաճառվում են 20 դոլարից պակաս գումարով: Ես գնահատում եմ, որ բողոքի ցույցերը խաղաղ են, քանի որ նոր թևավորվող այս հանրապետությունը չի կարող իրեն նոր արյունահեղություն թույլ տալ: Այս երկիրը չի գիտակցի իր ամբողջ ներուժը, մինչև քաղաքացիները զանգվածայնորեն ոտքի չկանգնեն իրենց իրավունքների և արժանապատվության համար:

Քաղաքացիական անհնազանդությունն աշխատում է կախարդանքի պես, երբ դրան բավականաչափ մարդ է մասնակցում: Պատմության ընթացքում դա ամենազորեղ գործիքներից էր: Իմ սիրտն ու սերը` բոլոր նրանց Հայաստանում, ովքեր պայքարում են հանուն բարգավաճ ապագայի»,-գրել է Թանկյանը:

Աղբյուրը՝ civilnet.am

Այս խորագրի վերջին նյութերը