Մարտի 20-ի երեկոյան «Ժառանգություն» կուսակցությունը վարչության նիստ է գումարել, ինչի արդյունքում որոշում է կայացվել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ նոր առաջարկ ներկայացնել Հայ ազգային կոնգրեսին։ «7օր»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը տեղեկացրել է.
-Քանի որ ՀԱԿ-ից ավելի լավ առաջարկ չստացանք, որպես միասնական ցուցակի վերջին հնարավորություն՝ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշեց ՀԱԿ-ին ցուցակի ևս մեկ տարբերակ առաջարկել, որը կապահովեր հաղթանակի մեր տրամաբանության ներառումը, այսինքն՝ ընտրական խմբերի ներգրավումը։
Համաձայն այդ որոշման, «Ժառանգությունը» ՀԱԿ-ին առաջարկել է գնալ միասնական ցուցակով, որի առաջին հորիզոնականը կզբաղեցնի Րաֆֆի Հովհաննիսյանը, երկրորդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա՝ Զարուհի Փոստանջյանը և Ստեփան Դեմիրճյանը։
-Մենք չենք հավակնում մյուս տեղերին և գործադիր պաշտոններին,-ասել է Հ. Խուրշուդյանը, շարունակելով,-որոշումից հետո կապվել ենք ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հետ, փոխանցել ենք առաջարկը և խնդրել, որ մինչև ժամը 18։00-ն մեզ պատասխան տան։
«Ժառանգությունը» սպասում է ՀԱԿ–ի պատասխանին