Լրահոս

20.04.2018 16:24


Մասիսում հայրը խեղդել է դստերը

Մասիսում հայրը խեղդել է դստերը

Այսօր՝ ժամը 10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել, որ «Մասիս» կայարանի թիվ 1 հանրակացրանի 5-րդ բնակարանում մոտ 40 տարեկան կին է մահացել։

Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը պարզել է, որ 1979 թվականին ծնված Լուսինե Խաչատրյանի դիակի վրա բռնության հետքեր կան։ Իրավապահները պարզել են, որ նրան ձեռքերով խեղդել է հայրը՝ 61-ամյա Համլետ Խաչատրյանը, ինչի հետևանքով աղջիկը մահացել է։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը