15:30-ի դրությամբ ոստիկանության բաժանմունքներ բերման է ենթարկվել 183 քաղաքացի
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ապրիլի 20-ի ժամը 15:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 183 անձ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ապրիլի 19-ին նշել էր, որ ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ: «Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին»,- ասել էր Ահարոնյանը: