Սերժ Սարգսյանը կոչ է արել Նիկոլ Փաշինյանին անհապաղ նստել քաղաքական երկխոսության․ Փաշինյանն արձագանքել է (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին հայտարարություն է արել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը: Հայտարարության մեջ ասվում է.
«Անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաք Երևանում տեղի են ունեցել մի շարք ցույցեր և երթեր: Խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Իշխանությունները հարգել են այդ իրավունքը և շարունակելու են մշտապես հարգել:
Ցավալիորեն, հանրային այդ հավաքները հաճախակիորեն հատել են օրենքով թույլատրվածի սահմանները և ստացել են անհարկի և անարխիկ դրսևորումներ, որոնց մասին մանրամասն խոսվում է Ոստիկանության բազմաթիվ հայտարարությունների մեջ: Տեղի ունեցող զարգացումները հղի են անկանխատեսելի հետևանքներով, վտանգում են հանրային կարգուկանոնը և վնասում Հայաստանի հասարակության բարդ և նուրբ ներդաշնակությունը:
Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից բացի այս երկրում ապրում, սովորում, աշխատում և հանգստանում են իրենից ոչ պակաս հպարտ Հայաստանի քաղաքացիներ: Մեր հասարակության ներդաշնակությունը պետք է հիմնվի համերաշխության և հանդուրժողականության վրա:
Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ:
Վստահ եմ, որ իրավիճակին համարժեք նման երկխոսություն ձևավորելուն կարող են նպաստել երկրի բոլոր քաղաքական ուժերը»:
***
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ անհապաղ երկխոսություն սկսելու այսօրվա կոչին։ Նա նշել է, որ պատրաստ են քննարկել Սերժ Սարգսյանի՝ իշխանությունից հեռացման պայմանները միայն:
«Մենք վենդետաներ, վրեժխնդրություններ չենք ուզում: Հայաստանում ներհայաստանյան թշնամանքի էջը փակված է, հանրության ներսում թշնամանք չպետք է հարուցենք: Սերժ Սարգսյանին կոչ եմ անում ընդունել մեր պայմանները»,-ասել է Փաշինյանը՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ Հայաստանում մարտի մեկը չի կարող կրկնվել․
«Չեմ կարծում, որ կա ոստիկան, որը պատրաստ է մեզ վրա կրակել, հայ ազգի ցանկացած ներկայացուցչի կրակոց պետք է ուղղված լինի շփման գծից այն կողմ»:

7or.am