Լրահոս

22.04.2018 19:24


Բռնության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության լրագրողը

Բռնության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության լրագրողը

Shantnews.am-ի թղթակից Արտակ Խուլյանն ահազանգել է իր նկատմամբ բռնություն կիրառելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կայքը հայտնում է, որ թղթակից Արտակ Խուլյանը Էրեբունի վարչական շրջանում իր մասնագիտական գործունեություն է իրականացնելիս եղել` լուսաբանելով տեղում կազմակերպված բողոքի ակցիաները: Այդ պահին քաղաքացիական հագուստով անձինք նրան հարվածել են քարերով, հետո էլեկտրահարել:

«Ազատության» ռադիոկայանի լրագրող Նաիրա Բուլղադարյանը ևս հայտնել է, որ Հանրապետության հրապարակում ոստիկանական ծառայողը մի կողմ է նետել իր տեսախցիկը՝ թույլ չտալով նրան նկարահանում իրականացնել: Լրագրողի հարցին, թե ինչու է ոստիկանը փորձել խոչընդոտել լրագրողի աշխատանքը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանել է. «Շատ վատ արեց, ցույց տվեք, մենք իրեն կպատժենք։ Ոստիկանները հատուկ գործողություն են իրականացնում: Դուք այնպիսի հատվածում եղեք, որ Ձեր կամերաները չվնասվեն»:

Այս խորագրի վերջին նյութերը