Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի երեկվա հանդիպումը շատ խորհրդանշական ստացվեց: Նիկոլը մնաց, իսկ Սերժը գնաց: Վերջինս երևի մտածում էր, որ կարող է առևտրային առաջարկ անել այնպես, ինչպես նախկինում արել էր հաճախորդներին, սակայն որքան մեծ էր նրա զարմանքն ու զայրույթը, երբ դիմացինը հրաժարվեց նույնիսկ քննարկել առևտուրը և պատրաստակամություն հայտնեց բանակցել միայն հեռացման շուրջ:
Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպումը տևեց մի քանի րոպե: Այդ մի քանի րոպեում հսկայական բաներ երևացին ու բացահայտվեցին, որոնք նախկինում էլ էին երևում, բայց ոչ շատ լայն շրջանակների համար:
Մասնավորապես Սարգսյանն ակամայից խոստովանեց, որ 2008-ի «Մարտի 1»-ն իր ձեռքի գործն է: Նա միգուցե այլ բան էր ուզում ասել ու սպառնալու ձև էր ընտրել «Մարտի 1»-ի հիշատակումը, բայց ամեն ինչ ստացվեց ըստ Ֆրեյդի:
Բացի այդ՝ բանակցությունների գալը, կեսից հեռանալը և «Մարտի 1»-ով սպառնալը թուլության ու անհավասարակշիռ վիճակի ապացույց էր:
Հեռացման ինչպիսի՞ տարբերակներ կան
Առանց չափազանցության ամբողջ ժողովուրդն է ոտքի կանգնել և առել ազատության շունչը: Մարդիկ 10 տարի համբերեցին ու մի թեթև կայծից պոռթկացին:
Հիմա Սերժ Սարգսյանը պետք է հասկանա, որ չհեռանալու տարբերակ չունի: Եթե անգամ զորք հանի ու կրակելու հրաման տա, միևնույն է չի մնա աթոռին:
Նա հիմա վտանգավոր է դարձել թե՛ իր, թե՛ հանրության համար:
Այս պահին երբ գրվում է հոդվածը, Սերժ Սարգսյանը ԴԵՌ ունի ընտրության հնարավորություն՝ հեռանալու ձևի ընտրության հնարավորություն:
Նա, իհարկե, համարժեքության խնդիր ունի այս պահին ու մտքի ծայրով անգամ չի անցկացնում հեռանալու հարցը, բայց սթափությունը բխում է իր ու մեր երկրի շահերից:
Մինչ ՀՀԿ ղեկավարը կսթափվի կամ ողջամիտ թիմակիցները կսթափեցնեն, մենք դիտարկենք Սերժ Սարգսյանի հեռացման տարբերակները:
Տարբերակ 1-ին. Սերժ Սարգսյանը հեռանում է, բայց մինչև այդ դիմադրում է մինչև վերջին փամփուշտը և երկիրը տանում ցնցումների ճանապարհով:
Տարբերակ 2-րդ. Սերժ Սարգսյանը հեռանում է անցնցում և մասնակցում իր հեռացման ճանապարհային քարտեզի մշակմանը:
1-ին տարբերակը, բնականաբար, անցանկալին է, քանզի չեն բացառվում արյունալի գործընթացները: Դրա արդյունքում Սարգսյանը կարող է փախչել Հայաստանից կամ ընկնել Չաուշեսկուի օրը, իսկ ժողովուրդն էլ տասնյակ կամ հարյուրավոր զոհեր տա: Դա որևէ մեկին պետք չէ և ամեն ինչ հարկավոր է անել այս տարբերակից խուսափելու համար:
Ի դեպ, 1-ին տարբերակը ոչ մի լավ բան չի խոստանում իշխանափոխությունից հետո, քանզի հետցնցումները նույնպես շարունակական կլինեն ու լրջորեն կհարվածեն Հայաստանի ու Արցախի անվտանգությանը և չեն բխի ազատության շունչն առած ՀՀ քաղաքացիների շահերից:
Ինչ վերաբերում է 2-րդ տարբերակի կյանքի կոչմանը, ապա այն իրոք թավշյա իշխանափոխություն է ենթադրում՝ առանց ցնցումների ու արյան: Այս տարբերակի կյանքի կոչման համար անհրաժեշտ է բուֆերային գոտի Բ26-ի ու հրապարակի միջև: Միայն այդ բուֆերային գոտին կարող է ապահովել անցնցում իշխանափոխությունը և համակարգի տրանսֆորմացիան:
Թե որ տարբերակը կունենանք իրական կյանքում, առայժմ կախված է Սերժ Սարգսյանի ադեկվատության աստիճանից ու հանրության ճնշման դոզայից: Դոզան կա, մնում է, որ Սերժ Սարգսյանը վերադառնա իրականություն:
Մեզ պետք են ոչ թե ուժեղ ցնցումներ, այլ ուժեղ Հայաստան ու Արցախ:
Ո՞ր տարբերակը կընտրի Սերժ Սարգսյանը

Կորյուն Մանուկյան