Վլադիմիր Գասպարյան․ Հայաստանում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է
Հայաստանում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է, ոստիկանությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրների լուծումը: Այդ մասին զեկուցել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ոստիկանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ վերջին օրերին զանգվածային հավաքների, ցույցերի ու երթերի ընթացքում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի, հասարակական անվտանգությունը պահպանելու, կատարած աշխատանքի և հանդուրժողականության համար:
Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է երկրում հասարակական կարգի պահպանման, հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի ու անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքը: