Լրահոս

26.04.2018 10:55


Երևանում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից 1 տարեկան տղան մահացավ (տեսանյութ)

Երևանում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից 1 տարեկան տղան մահացավ (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 26-ին, հիվանդանոցում մահացել է 1-ամյա Յուրի Պապովը, ով հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, երբ մեկ այլ ավտոմեքենա բախվել էր Mercedes մակնիշի ավտոմեքենային և դիմել փախուստի, իսկ Mercedes-ի վարորդն էլ հարվածի արդյունքում չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել էր պարսպին, ինչի հետևանքով էլ 4 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաջորդ օրը ճանապարհատրանսպորտային պատահարներիգործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք էր ներկայացել Mercedes-ին հարվածած Opel-ի վարորդը և խոստովանել, որ ինքն է եղել Mercedes-ին բախվողը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ճանապարհատրանսպորտային պատահարներիգործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 24-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:05-ի սահմաններում Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչ, 27-ամյա Դավիթ Արզումանյանը իր վարած Mercedes մակնիշի 35 GX 352 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին: Վթարի հետևանքով վարորդ Դ. Արզումանյանը, 45-ամյա Գևորգ Պապովը, 1-ամյա Յուրի Պապովը, 32-ամյա Տաթևիկ Սեկոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսրանական հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Այս խորագրի վերջին նյութերը