Նաիրա Զոհրաբյան. «Հանրապետական կուսակցությունը պետք է հեռանա երկրի կառավարումից»
«Առավոտի» հարցերին պատասխանում է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
–Տիկին Զոհրաբյան, երեկ ձեր երկու գործընկերները՝ Վահե Էնֆիաջյանն ու Գեւորգ Պետրոսյանը հայտարարեցին, որ իրենք համաժողովրդական շարժման հետ են, սակայն չեն քվեարկելու Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին։ Այսօր մամուլում տեղեկատվություն կար, որ Գագիկ Ծառուկյանը զայրացել է ձեր գործընկերների վրա՝ սխալ հայտարարություններ անելու համար։ Ի՞նչ է եղել իրականում։
–Իրականում եղել է, ինչպես լինում է շատ հաճախ՝ մամուլը համատեքստից կտրել է իմ գործընկերների հայտարարությունը եւ ներկայացրել այնպես, ինչպես իրենք են հարմար գտել։ Այո, մենք համաժողովրդական շարժման հետ ենք եւ մենք հարգում ենք մեր ժողովրդի կամքն ու մեր երկրում վերջապես այդքան սպասված արմատական ու համակարգային փոփոխություններ անելու համազգային վճռականությունը։ Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածությանը, ապա երեկ Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են, եւ ես ձեզ վստահեցնում եմ՝ իրենք կգտնեն արժանապատիվ լուծում։ Պետք չէ տարատեսակ մեկնաբանություններով եւ հապճեպ եզրահանգումներով վնասել բանակցություններին եւ քննարկումներին։ Մեկ բան հստակ է՝ Հանրապետական կուսակցությունը պետք է հեռանա երկրի կառավարումից։ Պետք է հեռանա ամբողջապես՝ առանց տարբեր էժանագին տրյուկներով եւ կոմբինացիաներով իր իշխանությունը այս կամ այն կերպ երկարաձգելու դատապարտված փորձերի։
–Տեսանք արդեն, թե ինչպես են ընդամենը ժամեր առաջ ՀՀԿ-ին անփոխարինելի համարող տարբեր գործիչներ, գործարարներ եւ պատգամավորներ փախչում խորտակվող նավից։ Ձեր կարծիքով դեռ շա՞տ մարդ կփախնի ՀՀԿ-ի շրջապատից։
–Գիտեք, ուզում եմ հիշեցնել Վահան Հովհաննիսյանի հայտնի ելույթից մի հատված՝ որ հետաքրքիր կլինի տեսնել, թե քանի՞ մարդ կմնա այդ կուսակցությունում, եթե այլեւս չլինեն իշխանություն։ Այնպես որ, անկանխատեսելի որեւէ բան տեղի չի ունեցել. միացրեք վայրկյանաչափը եւ տեսեք, թե ընդամենը օրեր առաջ ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին գոռացողները մի քանի օրից որտեղ են հայտնվելու։ Ի վերջո, Հանրապետական կուսակցությունը եւս ինքնամաքրվելու խնդիր ունի եւ բոլոր պատեհապաշտների թռնելուց հետո պարզ կլինի, թե ովքե՞ր էին իրական նժդեհականները։ Ես վստահ եմ, որ նման մարդկանց թիվը սարսափելի քիչ է լինելու։ Սա է մեր իրականությունը, եւ եթե նոր իշխանությունը, ովքեր էլ որ այն կձեւավորեն՝ որակապես չփոխվի, ապա ամիսներ անց մենք ունենալու ենք նույն հիվանդ շրջապտույտը։

Մանրամասները՝ «Առավոտ»-ում։