Այսօր Քիմիական զենքի կիրառման զոհերի հիշատակի օրն է։ Այն նշվում է 2006 թվականից սկսած։
2005թ. կայացել է Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման ու կիրառման արգելման հռչակագրի մասնակից երկրների 10-րդ համաժողովը, որի պատվիրակները որոշել են ապրիլի 29-ը հռչակել Քիմիական զենքի կիրառման զոհերի հիշատակի օր։
1997թ. հենց այդ օրն է Հռչակագիրն ուժի մեջ մտել։
Առաջին անգամ քիմիական զենքը կիրառվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ սկզբում Գերմանիայի, հետո նաև մյուս մասնակից երկրների կողմից։ Հետագայում Իտալիան է քիմիական զենք կիրառել Եթովպիայի դեմ, Ճապոնիան՝ Չինաստանի, ԱՄՆ-ն՝ Կորեայի ու Վիետնամի դեմ։
1993 թվականին 130 երկրների լիազոր ներկայացուցիչները Փարիզում ստորագրել են Քիմիական զենքն արգելող հռչակագիրը, որը ուժի մեջ է մտել 1997թ.։
Հռչակագրի մասնակիցները պետությունները պարտավորվել են ոչնչացնեն իրենց քիմիական զենքի պաշարները։
Քիմիական զենքի կիրառման զոհերի հիշատակի օրն է

7or.am