Աշխարհ

29.04.2018 10:15


ԱՄՆ-ն հորդորել է Հայաստանում բարեխիղճ բանակցություններ իրականացնել Սահմանադրության հիման վրա

ԱՄՆ-ն հորդորել է Հայաստանում բարեխիղճ բանակցություններ իրականացնել Սահմանադրության հիման վրա

Միացյալ Նահանգները հորդորել է Հայաստանի իրադրությունում ներգրավված բոլոր կողմերին Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ իրականացնել բարեխիղճ բանակցություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Հայաստանի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթի հայտարարության մեջ: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

«Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տիրող իրավիճակին: Որպես Հայաստանի բարեկամ մենք բոլոր կողմերին հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ և հասնել այնպիսի հանգուցալուծման, որը կարտացոլի ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը:

Մենք պաշտպանում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը նպաստելուն ուղղված նախագահ Սարգսյանի աշխատակազմի շարունակական ջանքերը: Մենք շարունակում ենք գոհունակությամբ արտահայտվել ցույցերի խաղաղ բնույթի վերաբերյալ և համոզմունք ենք հայտնում, որ առաջիկա օրերին անվտանգության ուժերն ու խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից»:

Այս խորագրի վերջին նյութերը