Սերժ Սարգսյանիհրաժարականից հետո ՀՀԿ-ն գլխատված մարմին է հիշեցնում:
Պատկերավոր ասած՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը թղթե տնակ էր, որը չդիմացավ անգամ թեթև քամուն:
ՀՀԿ-ում այժմ ստանում են այն, ինչ ցանել էին: Ցանել էին ապաքաղաքականացում, «քաղաքացիականություն», «ծիխնալոգիա», հաճախորդացում, ծախվածություն, դավաճանություն, ճամբարափոխություն, «քցել», էժանագին սերիալներ, «անկախ» մամուլ և նմանատիպ այլ բաներ:
Բաժանել էին 10.000 դրամ ընտրակաշառք ու բուծել հաճախորդներ՝ համոզված լինելով, որ ամեն ինչ ավարտվել է և եկել է «անփոխարինելիի» հետ ցմահ թալանի շարունակականությունը կանխավայելելու պահը, բայց խիարը թարս բուսնեց:
Խոստացել էին կրկեսի չվերածել հայրենիքը, բայց ծաղրածուներով լցրեցին քաղաքական դաշտը: ՀՀԿ-ականներն այդ կրկեսում դարձան գլխավոր ծաղրածուներ, կամ էլ՝ «Նա անփոխարինելի է» նախադասությունը կրկնող թութակներ:
ՀՀԿ-ն ծնեց ՀՀԿ-իզմ, որի արդյունքում հասարակական, քաղաքական ու տնտեսական հարաբերություններն այլասերվեցին ամբողջությամբ:
Սերժ Սարգսյանն առաջնորդվում էր «Պետությունը ես եմ» տխրահռչակ սկզբունքով և պետությունը լցրել էր ՀՀԿ-ով: Ու հիմա, երբ գլխատված է ՀՀԿ-ն՝ վտանգի է ենթարկվել ամբողջ պետությունը, քանզի ՀՀԿ-ի ապամոնտաժումն առանց ցնցումների չի լինելու: Այդ ապամոնտաժումը չի ավարտվելու մայիսի 1-ին նոր վարչապետի ընտրությամբ: Չմոռանանք, որ միայն ՀՀԿ-ի «այո»-ով է նոր վարչապետ ընտրվելու, իսկ եթե ՀՀԿ-ն «ոչ» ասի, ապա մենք կհայտնվենք արտահերթ ընտրությունների նախաշեմին՝ ՀՀԿ-ի քավորությամբ:
Մայիսի 1-ին ամեն ինչ նոր է սկսվելու: Փողոցային գործընթացին փոխարինելու է դահլիճայինն ու կաբինետայինը: Ահա այդ դահլիճներում ու կաբինետներում ՀՀԿ-ն իր տարբեր սեգմենտներով կռիվ է տալու:
Ժողովրդի խնդիրն այն է, որ հասնի ՀՀԿ-ի անվերապահ ու ամբողջական կապիտուլյացիային, ինչպես նաև հանրային կյանքից իսպառ վերացնի ՀՀԿ-իզմը՝ թալան, քծնանք, անարդյունավետություն, անգրագիտություն, տափակություն և այլն:
Ի դեպ, շատ կարևոր է, թե ինչ ենք ստեղծելու ՀՀԿ-ի կապիտուլյացիայից ու ՀՀԿ-իզմի վերացումից հետո: Սա շատ ավելի դժվար ու ծանր գործ է:
Հասնել ՀՀԿ-ի հեռացմանն ու ՀՀԿ-իզմի վերացմանը
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն գլխատված մարմին է հիշեցնում:

Կորյուն Մանուկյան