Արարատում 30-ամյա վարորդը BMW-ով բախվել է գազատար խողովակին ու հայտնվել դաշտում. նրա դին հայտնաբերվել է մեքենայից դուրս
Այսօր՝ ապրիլի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Աբրահամյանը իր վարած BMW մակնիշի 42 NQ 444 համարանիշի ավտոմեքենայով Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի Նորամարգ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել գազատար խողովակին, որից հետո հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Աբրահամյանը, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, տեղում մահացել է։
Մահացածն աշխատում էր Արարատի մարզում գործող գազալցակայաններից մեկում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։