Աշխարհ

30.04.2018 21:07


ՃՏՊ ՌԴ Մախաչկալա քաղաքի մոտակայքում. կա տուժած ՀՀ քաղաքացի

ՃՏՊ ՌԴ Մախաչկալա քաղաքի մոտակայքում. կա տուժած ՀՀ քաղաքացի

Ապրիլի 30-ին, ժամը 14:40-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 29-ին ՌԴ Մախաչկալա քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժած ՀՀ քաղաքացիներ:

Կապ է հաստատվել ՌԴ Դաղստանի Հանրապետության Ճգաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ:

Պարզվել է, որ ապրիլի 29-ին, ժամը 14:30-ի սահմաններում Մախաչկալա քաղաքի մոտակայքում բախվել են «Դաֆ» (վարորդը՝ Ս. Ծ., ծնված 1966 թ.) և «Վոլվո» մակնիշերի բեռնատարները:

Ս. Ծ.-ը հոսպիտալացվել է Կիզիլյուրտի քաղաքային հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը