Լրահոս

01.05.2018 10:23


Լոռու մարզում բախվել են BMW-ն ու 06-ը. կա 3 զոհ, 4 վիրավոր

Լոռու մարզում բախվել են BMW-ն ու 06-ը. կա 3 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ մայիսի 1-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 45-ամյա Ալեքսան Վարդանյանի վարած BMW մակնիշի 019 TT 01 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 FC 274 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ը կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, «06»-ի միջից դուրս են բերել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ 21-ամյա Թաթուլ Ֆերոյանի, 18-ամյա Գրիշա Մովսիսյանի, 18-ամյա Նարեկ Ամիրխանյանի դիերը, իսկ «06»-ի մյուս ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ, 19-ամյա Սամվել Սանեյանը, 20-ամյա Ռազմիկ Մարգարյանը, 18-ամյա Մուշեղ Մարգարյանը և BMW-ի վարորդ Ա. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը