Լրահոս

01.05.2018 10:28


Երևանում գողացել են Հ2 հեռուստաընկերության ադմինիստրատորի, ՄԻՊ աշխատակազմի և Քննչական գլխավոր վարչության ծառայողի ավտոմեքենաների համարանիշները

Երևանում գողացել են Հ2 հեռուստաընկերության ադմինիստրատորի, ՄԻՊ աշխատակազմի և Քննչական գլխավոր վարչության ծառայողի ավտոմեքենաների համարանիշները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին օրերին հանրապետությունում տեղի են ունեցել ավտոմեքենաների համարանիշների գողության մի քանի դեպքեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Աջափնյակ վարչական շրջանում գողացել են Երևանի բնակիչ, 53-ամյա Աշոտ Ազնավուրյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի 28 OO 299 համարանիշները: Նույն օրը անհայտ անձը կան անձինք Արաբկիր վարչական շրջանում գողացել են 30-ամյա Ռազմիկ Մարիկյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի 11 ՏԼ 009 համարանիշները, իսկ ապրիլի 28-ին անհայտ անձը կամ անձինք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գողացել են 38-ամյա Գևորգ Աղաբաբյանին պատկնող Mercedes մակնիշի ավտոմեքենայի 303 QC 01 համարանիշները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ազնավուրյանը աշխատում է Հ2 հեռուստաընկերությունում՝ որպես ցանցային ադմինիստրատոր, Ռ. Մարիկյանը աշխատում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, իսկ Գ. Աղաբաբյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչությունում:

Բոլոր գողությունների փաստով ոստիկանության տարածքային բաժիններում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը