Լրահոս

01.05.2018 10:58


Շիրակում 37-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում

Շիրակում 37-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում

Երեկ՝ ապրիլի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ՝ 37-ամյա Արկադի Չիլինգարյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի 35 NQ 545 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 148-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 200 մետր գլորվել ձորը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Չիլինգարյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ ժամը 04։00-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը