Լրահոս

16.02.2010 12:15


Էդվարդ Նալբանդյան. «Բանակցային սեղանին մեկ փաստաթուղթ կա»

Էդվարդ Նալբանդյան. «Բանակցային սեղանին մեկ փաստաթուղթ կա»

Փետրվարի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաևի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել էր, թե Ադրբեջանի համար ընդունելի է մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը։

«Ընդունելի՞ է այն հայկական կողմի համար» հարցին Կանատ Սաուդաբաևի հետ համատեղ ասուլիսի ընթացքում արդեն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է.

-Բանակցային սեղանին մեկ փաստաթուղթ կա՝ մադրիդյան առաջարկները, որոնք արվել են 2007թ. նոյեմբերին։ Կցանկանայի հիշեցնել, որ գրեթե մեկ տարի Ադրբեջանն ընդհանրապես հրաժարվում էր այդ փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք ընդունել։ Նրանք ընդհանրապես ժխտում էին նման փաստաթղթի առկայությունը։ Ինչ վերաբերում է աշխատանքային փաստաթղթին, որը համանախագահների կողմից ժամանակ առ ժամանակ ներկայացվում է որպես ավելացում կամ որպես աշխատանքային քննարկումներ, ապա հստակ հարցերը, որոնց շուրջ կողմերը պետք է ներկայացնեն իրենց առաջարկությունները, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Սոչիում, տրամադրման փուլում են։ Կարծում եմ՝ նաև ադրբեջանական կողմը նման առաջարկներ կտրամադրի, և այդ ժամանակ կշարունակենք այդ քննարկումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը