Զբոսաշրջիկներն ինքնաթիռից իջել ու անմիջապես հետ են վերադարձել
Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներն իրենց ազդեցությունն են ունեցել զբոսաշրջության ոլորտի զարգացումների վրա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ ԶարմինեԶեյթունցյանը:
«Զբոսաշրջությունն ամենազգայուն ոլորտն է, ամեն ինչ կարող է ազդել զբոսաշրջության վրա՝ լինի երկրաշարժ, բնական աղետ, քաղաքական որևէ իրադարձություն՝ այն ազդում է զբոսաշրջության վրա: Ունենք բազմաթիվ տվյալներ, որ եղել են զբոսաշրջային այցերի չեղարկումներ, ունենք տվյալներ, որ զբոսաշրջիկներն ինքնաթիռից իջել և անմիջապես հետ են վերադարձել իրենց երկիր, ունենք նաև տվյալներ, որ զբոսաշրջիկները եկել ու ցույցերի են մասնակցել, սրանք ընդամենը էմպիրիկ դիտարկումներ են, իսկ մենք մինչև թվեր չունենանք՝ չեմ կարող հստակ տվյալներ նշել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Զարմինե Զեյթունցյանը:
Նա ենթադրում է, որ ապրիլ, մայիս, հունիս ամիսներին որոշակի անկում կնկատվի զբոսաշրջության ոլորտում, որովհետև անմիջական ռեակցիան միշտ բացասական է լինում: «Հույս ունեմ, որ հետագայում ամեն ինչ խաղաղ կավարտվի, և այսօր էլ ցույց տվեցինք, որ մենք խաղաղասեր ժողովուրդ ենք: Այդ պարագայում, այն տեղեկատվությունը, որն այսօր հաղորդվում է ամբողջ աշխարհում Հայաստանի մասին, կունենա նաև դրական հետևանքներ»,-ասաց կոմիտեի նախագահը:
Նա, միաժամանակ, նշեց, որ ճանապարհների փակման հետևանքով ստացել են բազմաթիվ ահազանգեր, զբոսաշրջիկներ են եղել, որ մնացել են Վայքում: «Երեկ եղել է դեպք, երբ 30-40 զբոսաշրջիկ իջել է օդանավակայան, տեսել ճանապարհը փակ է՝ անմիջապես տոմս են ձեռք բերել ու ետ գնացել»,- ասաց Զեյթունցյանը:
Զբոսաշրջիկներն ինքնաթիռից իջել ու անմիջապես հետ են վերադարձել
Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներն իրենց ազդեցությունն են ունեցել զբոսաշրջության ոլորտի զարգացումների վրա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: