Աշխարհ

03.05.2018 15:07


Թուրք երիտասարդ ֆուտբոլիստը կտեղափոխվի «Արսենալ»

Թուրք երիտասարդ ֆուտբոլիստը կտեղափոխվի «Արսենալ»

Թուրքիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ալթընորդու» ֆուտբոլային ակումբի նախագահ Սեյիթ Մեհմեթ Օզքան հայտարարել է, որ անգլիական «Արսենալ» ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում իրենց նախկին սան, թուրք ֆուտբոլիստ 21-ամյա Չաղլար Սոյունջուի նկատմամբ, ով այժմ հանդես է գալիս գերմանական «Ֆրայբուրգ»-ում։

Ըստ Օզքանի՝ արդեն «Արսենալի» և գերմանական «Ֆրայբուրգի» ղեկավարությունների միջև ձեռք է բերվել նախնական համաձայնություն։

Օզքանը հայտնել է, որ բացի «Արսենալից» թուրք երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր նաև այնպիսի գրանդ ակումբ, ինչպիսին է Մյունխենի «Բավարիան»։ Սակայն թուրք ֆուտբոլիստը նախընտրել է խաղալ Անգլիայի առաջնությունում։

Թուրքական ակումբի նախագահը նշել է, որ նախքան թուրք ֆուտբոլիստի հետ կապ հաստատելը, «Արսենալի» ղեկավարությունը մանրամասներ է խնդրել ներկայացնել թուրք Սոյունջուի մասին:

Թեև Օզքանը չի նշել թուրք ֆուտբոլիստի տրանսֆերի գինը, այնուամենայնիվ տեղեկացրել է, որ եթե գործարքը տեղի ունենա, ապա իրենց ակումբը որոշակի գումար կստանա դրանից։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը